10 տարվա փորձը հեռահաղորդակցության և ՏՏ ոլորտում մեզ իրավունք է տալիս վստահեցնել, որ մենք ունենք պրոֆեսիոնալ թիմ և կլինենք ձեզ համար հուսալի գործընկեր։

Ռեգիոննետ

Ընկերությունը հիմնադրվել է 2013 թ-ին։ Առաջին տարիներին կազմակերպությունը տրամադրում էր միայն ինտերնետ հասանելիություն ռադիոմոդեմների օգնությամբ, առավելագույն արագությունը՝ 128 կբ/վ (այժմյան միջին արագությունից 400 անգամ թույլ) Այսօր մենք արդեն ունենք ամբողջովին օպտիկամանրաթելային մալուխներով կառուցված և վերջին սերնդի սարքավորումներով հագեցած կայուն և հուսալի ցանց, որը մեզ հնարավորություն է տալիս առաջարկել սպառողին երաշխավորված որակով ծառայություններ։Ընկերության ընդլայնման և ենթակառուցվածքների լիարժեք արդիականացման շնորհիվ, մեր կողմից տրամադրվող ծառայությունների փաթեթը նույնպես ընդլայնվել է։Այժմ մեր ընկերությունը կարող է լիարժեք սպասարկում իրականացնել ոչ միայն տնային, այլ նաև կորպորատիվ բաժանորդների համար։